Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան առայժմ մտադիր չէ Եվրասահմանադրության շուրջ հանրաքվե անցկացնել


Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեք Սթրոն երկուշաբթի օրը հայտարարել է, թե չի հրաժարվում անցկացնել Եվրամիության Սահմանադրության շուրջ հանրաքվե, սակայն հանրաքվեի անցկացումը հիմա համարում է ոչ նպատակահարմար:

«Մենք իրավունք ենք վերապահում վերադառնալ հանրաքվեի անցկացման օրինագծին, եթե հանգամանքները փոխվեն: Սակայն, ներկա պահին մենք անիմաստ ենք համարում օրինագծի ընդունումը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում իր ելույթում երկուշաբթի օրը հայտարարել է Ջեք Սթրոն:

Մինչ այդ Թոնի Բլերի կառավարությունը նախատեսում էր օրենք ընդունել 2006 թվականի մայիս-հունիսին Եվրամիության Սահմանադրության շուրջ հանրաքվե անցկացնելու մասին:

Օրենքի ընդունումը հետաձգելու մասին որոշումը պայմանավորված է Ֆրանսիայում եւ Նիդերլանդներում Եվրասահմանդրության ձախողման հետ, եւ Լոնդոնում սպասում են հունիսի 16 Բյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի արդյունքներին:

Եվրամիության Սահամադրության շուրջ ճգնաժամը դարձել է նաեւ երկուշաբթի օրը Սթրասբուրգում մեկնարկած Եվրախորհրդարանի նիստի հիմնական հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG