Մատչելիության հղումներ

«Ադրբեջանից 3 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալու՝ Վրաստանի ցանկությունը իրական չէ»


Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության փոխնախագահ Նազիմ Սամեդզադեն հայտարարել է, թե Ադրբեջանից 3 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալու Վրաստանի ցանկությունը իրական չէ:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Սամեդզադեն նշել է, թե գոյություն չունեն գազի նման ծավալների արտահանման տեխնիկական միջոցներ, քանի որ Ղարադաղ - Թբիլիսի գազատարը կառուցվել է 25 տարի առաջ եւ նշված ծավալների համար նախատեսված չէ:

Ինչ վերաբերում է մայր գազատարին, ապա Ռուսաստանից տարեկան 5,5 միլիարդ խորանարդ մետր գազ ներմուծելու համար վերականգնողական աշխատանքներ են տարվել՝ մինչեւ ադրբեջանա-վրացական սահման:

«Մենք հնարավորություն ունենք Վրաստան արտահանել օրական 1,5 միլիոն խորանարդ մետր գազ, եւ տարեկան 3 միլիարդի մասին խոսք լինել չի կարող: Իսկ տարեկան 600 միլիոնի համար անհրաժեշտ են լրացուցիչ աշխատանքներ, որոնք կպահանջեն զգալի նյութական ծախսեր», - նշել է «Ազերգազ»-ի փոխնախագահը՝ ավելացնելով, թե «Ադրբեջանն ինքը օրական 22-23 միլիոն խորանարդ մետր գազի կարիք ունի»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG