Մատչելիության հղումներ

Ադրբեջանի «Փառքի» շքանշանը՝ Վրաստանի Իլիա Երկրորդ պատրիարքին


Երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Իլհամ Ալիեւն ասել է, որ պատրիարքի այցը «մեծ նշանակություն կունենա երկու ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման վրա»՝ շեշտելով, թե «ե'ւ Ադրբեջանում, ե'ւ Վրաստանում կրոնական հանդուրժողականությունը բարձր մակարդակի վրա է»:

Իլհամ Ալիեւը գոհունակությամբ ընդգծել է, թե Իլյա Երկրորդը այցելելու է նաեւ Ադրբեջանի այն շրջանները, որտեղ բնակվում են վրացիներ:

«Ադրբեջանում վրացիների եւ Վրաստանում՝ ադրբեջանցիների բարեկեցիկ կյանքը, մեր երկրների միջեւ լավ հարաբերությունների գրավականն է», - ասել է նա:

Ադրբեջանի նախագահը պատրիարքին պարգեւատրել է Ադրբեջանի «Շոհրաթ» («Փառքի») շքանշանով՝ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական կապերն ամրապնդելու ջանքերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG