Մատչելիության հղումներ

Թավրիզում կբացվի Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը


Երեքշաբթի օրը Թավրիզում Հայաստանի Գլխավոր հյուպատոսության բացման հարցն են քննարկել Իրանում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը եւ Արեւեյլան Ադրբեջան օսթանի (նահանգի) նահանգապետ Մոհամադ-Ալի Սոբհանոլլահին:

ԻՐՆԱ գործակալության փոխանցմամբ, նախահգապետը ողջունել է Թավիզում Հայաստանի հյուպատոսության բացումը եւ արտահայտվել Թավրիզի եւ Երեւանի միջեւ առեւտրա-տնտեսական, արդյունաբերական, գիտական, ներդրումային եւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման եւ խորացման օգտին:

Իր հերթին, դեսպան Նազարյանը նշել է, թե Հայաստանը պատրաստ է Իրանի նոր կառավարության հետ բանակցություններին եւ կոնսուլտացիաներին՝ ավելացնելով, թե «հյուպատոսության բացումը զգալիորեն կամրապնդի երկկողմ քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG