Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում


Երկուշաբթի օրը եռօրյա պաշտոնական այցով Լատվիա է ժամանել Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողվի նախագահ Արմեն Ռուստամյանը, հանձնաժողովի անդամներ Սամվել Նիկոյանը եւ Սերյոժա Աբրահամյանը:

«Ռեգնում» գործակալությանը Լատվիայի Սեյմից հայտնել են, թե այսօր հայ պատգամավորնրը կայցելեն Յուրմալա, ուր կհանդիպեն տեղի Դումայի պատգամավորների հետ, իսկ երեկոյան կկայանա նրանց հանդիպոււմը Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Երեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Լատվիայի օկուպացիայի թանգարան, որից հետո կկայանա հանդիպում Սեյմի պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Հունիսի 8-ին կկայանա պատվիրակության անդամների հանդիպումը Լատվիայի արտգործնախարար Արտիս Պաբրիկսի հետ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG