Մատչելիության հղումներ

Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հրավերով Բաքու ժամանած Վրաստանի Իլիա Երկրոդը կաթողիկոսը երկուշաբթի օրը կոչ է արել խորացնել երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի եւ Վրաստանի ժողովուրդեների միջեւ:

«Յուրաքանչուրն ունի իր տեսակետերը», - ըստ ադրբեջանական ANS գործակալության, հայտարարել է Իլիա Երկրորդը՝ պատասխանելով Թբիլիսիի Նորաշեն եկեղեցին որպես վրացական ներկայացնելու՝ հայկական կողմի մեղադրանքներին վերաբերող հարցին:

Այցի ընթացքում Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Միլլի Մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի հետ, կայցելի Բաքվի ուղղափառ եկեղեցի:

Այցի վերջում Ալլահշուքյուր Փաշազադեն եւ Իլիա Երկրոդը հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG