Մատչելիության հղումներ

Թուրքիայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ


Երկուշաբթի օրը ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արեւելյան Բինգյոլ նահանգում՝ մայրաքաղաք Անկարայից 900 կիլոմետր հեռավորության վրա:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, երկրաշարժի ուժգնությունը եղել է 5,7 բալլ ըստ Ռիխտերի սանդղակի: Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Կարլիովա քաղաքում եւ մոտակա գյուղերում շենքեր են ավերվել, տեղական իշխանությունները հայտնում են առնվազն 9 վիրավորների մասին: Ցնցումները զգացվել են նաեւ հարեւան Էրզրում, Մուշ եւ Թունչելի նահանգներում:

«Ասոշիեյթեդ Փրես», գործակալությունը հիշեցնում է, թե Բինգյոլ նահանգում 1995 թվականին 6,4 բալլ ուժգնությամբ երկրաշարժից զոհվել էր 177 մարդ: Իսկ 1999 թվականին Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում երկու ավերիչ երկրաշարժերի հետեւանքով զոհվել էր շուրջ 18 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG