Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Հայաստանը եւ Ռուսաստանը կարող են միանալ ՎՈւԱՄ-ին»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շաբաթ օրը հայտարարել է, թե ցանկության դեպքում Հայաստանը եւ Ռուսաստանը կարող են միանալ ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպությանը:

«Եթե Հայաստանը պատրաստ է ստորագրել ՎՈւԱՄ-ի բոլոր հիմնարար փաստաթղթերի տակ, ապա՝ ինչու ոչ», - «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, նշել է Մամեդյարովը՝ մեկնաբանելով ՎՈւԱՄ կազմակերպությանը Հայաստանի եւ Ռուսաստանի անդամակցելու ՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինի առաջարկը:

Մամեդյրովը հիշեցրել է, որ ՎՈւԱՄ-ի հիմնարար փաստաթղթերը վերաբերում են անջատողականության դեմ պայքարին եւ տարածքային ամբողջականության ճանաչմանը:

«Եթե Հայաստանը կամ Ռուսաստանը կիսում են կազմակերպության անդամ պետությունների սկզբունքներն ու հայացքները՝ կարող են հայտ ներկայացնել եւ անդամակցել ՎՈւԱՄ-ին», - հայտարարել է Մամեդյարովը՝ ավելացնելով. - «Մենք ապրում ենք ազատ աշխարհում, յուրաքանչյուր պետության որոշում պետք է ինքնուրույն լինի, եւ այն պետք է հարգել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG