Մատչելիության հղումներ

Հարավային Կովկաս կժամանեն Լիտվայի խորհրդարանականները


Վաղը Հարավային Կովկաս է ժամանելու Լիտվայի պատգամավորների պատվիրակությունը խորհրդարանի խոսնակ Արտուրաս Պաուլաուսկասի ղեկավարությամբ:

Շաբաթ օրը պատվիրակությունը կլինի Ադրբեջանում, այնուհետեւ կայցելի Վրաստան, իսկ հաջորդ շաբաթվա վերջին կժամանի Հայաստան:

«Մեր այցի նպատակն է Հարավային Կովկասի երկրներին փոխանցել Եվրամիությանը եւ ՆԱՏ0-ին ինտեգրվելու մեր փորձը, մանավանդ, որ Վրաստանը եւ Ադրբեջանն արդեն հստակորեն արտահայտել են այդ կառույցներին միանալու իրենց ցանկությունը», - լրագրողներին ասել է Լիտվայի խորհրդարանի խոսնակը:

«Բալթիկ նյուզ սերվիս» գործակալության փոխանցմամբ, պատվիրակությունը երեք երկրների մայրաքաղաքներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական գործիչների, ուսանողների եւ ոչ կառավարական կազմակերպությունների անդամների հետ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG