Մատչելիության հղումներ

logo-print

«Էկոնոմիստ»-ը երկու սցենար է կանխատեսում Ադրբեջանի համար


«Եթե Իլհամ Ալիեւը շարունակի պաշտոնավարել, Ադրբեջանի ապագայի վերաբերյալ կարելի է երկու կանխատեսում անել», - իր վերջին համարում գրում է «Էկոնոմիստ» բրիտանական հեղինակավոր հանդեսը:

«Լավատեսական սցենարն այն է, որ իրականություն դառնան նախագահի խոստումները միջին խավ ձեւավորելու, կոռուպցիայի դեմ պայքարելու եւ նավթային եկամուտները տնտեսության դիվերսիֆիկացման համար օգտագործելու վերաբերյալ: Մինչեւ 20 տարվա ընթացքում սպառվի կասպյան նավթի Ադրբեջանին պատկանող բաժինը, բնակչության 40 տոկոսը, որն այժմ աղքատ է, դուրս կգա այդ վիճակից», - կանխատեսում է բրիտանական շաբաթականը:

«Էկոնոմիստ»-ի առաջարկած երկրորդ սցենարն ավելի հոռետեսական է. Ալիեւը կպահպանի հին վերնախավը եւ համամիտ կլինի նրա հետ, նավթային գումարները կվատնվեն, անհավասարությունը կխորանա, երկիր կներթափանցի արմատական մահմեդականությունը:

«Նավթը կարող է ֆինանսավորել Ղարաբաղի վերագրավումը», - կանխատեսում է հանդեսը՝ հիշեցնելով Ալիեւի խոսքերը, թե՝ «համբերությունը սահման ունի»:

«Այս սպառնալիքները մի օր կարող են իրողություն դառնալ», - եզրակացնում է «Էկոնոմիստ»-ը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG