Մատչելիության հղումներ

Թուրքիայում ականի պայթյունից վիրավորվել է 6 զինվորական


Ուրբաթ օրը ականի պայթյունից 6 զինվորական է վիրավորվել Թուրքիայի արեւելյան Էլյազիգ քաղաքի մոտակայքում:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, ոստիկանությունը չի բացառել, թե ականը կարող էր տեղադրված լինել «Կոնտրա-Գել» կազմակերպության ակտիվիստների կողմից:

«Կոնտրա-Գել»-ը նախկինում հայտնի էր որպես Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն, որի առաջնորդ Աբդուլլա Օջալանը Թուրքիայում դատապարտվել է ցմահ բանտարկության:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG