Մատչելիության հղումներ

Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, Բաքվի «Զերկալո» թերթը այսօր հաղորդել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա հունիսի կեսերին Փարիզում:

Շաբաթասկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել էր, թե առաջիկա օրերին հստակեցվելու է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյան եւ համանախագահների հանդիպման ժամկետը, որից հետո՝ հունիսի կեսերին, կկայանա ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի վայրը եւ ժամկետը ճշտվում են:

Այնուհետեւ, ըստ Մերզլյակովի, կողմերի միջեւ համաձայնեցված ժամանակացույցով, հուլիսի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Բաքու եւ Երեւան, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG