Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ստեղծվել է Եվրաինտեգրման պետական հանձնաժողով


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հինգշաբթի օրը հրամանագիր է ստորագրել Եվրոպային ինտեգրվելու հարցերով պետական հանձնաժողով ստեղծելու մասին:

ANS գործակալությանը Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Եվրաինտեգրման պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը, նրա տեղակալները կլինեն արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւ տնտեսական զարգացման նախարար Ֆարհադ Ալիեւը: Հանձնաժողովի կազմում են նաեւ բոլոր նախարարությունների ու պետական ծառայությունների ղեկավարները:

Պետական հանձնաժողովին հանձնարավել է մեկամսյա ժամկետում պատրաստել եւ Ադրբեջանի նախագահին ներկայացնել Եվրամիության հետ տարբեր ոլորտներում համագործակցության աշխատանքային խմբեր ստեղծելու մասին առաջարկների փաթեթը: Հանձնաժողովի գործունեության ընդհանուր համակարգումը հանձնարարվել է արտգործնախարարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG