Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան արգելել է Մակեդոնիայի ֆուտբոլիստներին Հայաստան թռչել իր տարածքով


Հինգշաբթի օրը Մակեդոնիայի ֆուտբոլի ազգային հավաքանին չի հաջողվել հասնել Հայաստանի մայրաքաղաք Երեւան, քանի որ Թուրքիայի թռիչքների վերահսկման կենտրոնը արգելել է ինքնաթիռին թռչել իր տարածքով:

DPA գործակալության փոխանցմամբ, Մակեդոնիայի ֆուտբոլիստները, որոնք շաբաթ օրը պետք է խաղան Հայաստանի ընտրանու հետ, ստիպված են եղել վերադառնալ Սկոպյե՝ առանց որեւէ հստակ բացատրության:

Անկարայի թռիչքների վերահսկման կենտրոնը ինքնաթիռի անձնակազմին հրահանգել է վերադառնալ Սկոպյե, երբ ինքնաթիռը արդեն շուրջ 90 րոպե մտել էր Թուրքիայի օդային տարածք:

Մակեդոնիայի մամուլը պատահարը գնահատել է որպես Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական լարված հարաբերությունների արդյունք: Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան Անկարայից պաշտոնական բացատրություն է ակնկալում շաբաթ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG