Մատչելիության հղումներ

Բելգիայի Սենատը հետաձգել է Հայոց ցեղասպանության հերքումը հանցագործություն դիտարկող օրինագծի քննարկումը


Բելգիայի Սենատի արդարադատության հանձնաժողովը որոշել է հետաձգել Հայոց ցեղասպանության հերքումը հանցագործություն դիտարկող օրենքի նախագծի քննարկումը:

Turkish Daily News թերթի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը հանձնաժողովում քննարկումների ժամանակ մասնակիցներից շատերը պնդել են, թե քաղաքական գործիչների որոշելիքը չէ՝ արդյոք կատարվածը ցեղասպանություն էր:

«Բելգիայի Սենատը ճիշտ տեղը չէ այդ հարցերը քննարկելու եւ որոշում կայացնելու համար», - ասել է հանձնաժողովի անդամ Ֆաթմա Փեհլիվանը:

Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի՝ մարտին ընդունած օրենքի նախագծով 8 օրից մինչեւ մեկ տարի ազատազրկում, կամ 26 եվրոյից մինչեւ 5 հազար եվրոյի տուգանք է նախատեսվում Բելգիայում Հայոց ցեղասպանությունը հերքողների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG