Մատչելիության հղումներ

logo-print
Չորեքշաբթի օրը Վրաստանի կառավարության նիստում վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարել է, թե Անկախ պետությունների համագործակցությունը սպառել է իրեն եւ պետք է բարեփոխվի:

«ԱՊՀ անդամ յուրաքանչյուր պետություն այս կազմակերպությունում պետք է գտնի իր շահերի իրագործման հնարավորությունները: Վրաստանի համար դա տարածքային անբողջականության վերականգնումն է», - «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, ասել է Զուրաբ Նողաիդելին:

Նա նաեւ նշել է, թե ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց:

«Վրաստանը մասնակցելու է դրանցից միայն 9-ի քննարկմանը, ինչը վկայում է, որ ԱՊՀ-ն պետք է բարեփոխվի», - ավելացրել է Վրաստանի վարչապետը:

Իսկ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի հետ կայացած հանդիպումից հետո Զուրաբ Նողաիդելին հայտարարել է, թե Վրաստանը հանդես է գալիս ԱՊՀ երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման օգտին:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG