Մատչելիության հղումներ

logo-print

Սերգեյ Լավրով. «Չեչեն գրոհայինները առնչություն ունեն Ուզբեկստանի իրադարձություններին»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը հայտարարել է, թե Ուզբեկստանի իրադարձություններին առնչություն ունեն չեչեն գրոհայինները:

«Մենք տեղեկություններ ունենք, որ Ուզբեկստանի իրադարձություններին առնչություն ունեն մի շարք իսլամական ծայրահեղականներ, «Ուզբեկստանի իսլամական շարժման» կառույցները, թալիբները եւ որոշ չեչեն ահաբեկիչներ», - ըստ «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, Վլադիվոստոկում ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լավրովը հայտնել է, թե իրավիճակը Ուզբեկստանում քննարկվել է Ռուսատսանի, Չինաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ՝ ավելացնելով, թե Ռուսաստանում սպասում են Ուզբեկստանի խորհրդարանի հատուկ հանձնաժողովի եզրակացություններին:

Մայիսի 13-ին Ուզբեկստանի Անդիժան քաղաքում մի խումբ զինված մարդիկ կեսգիշերից հետո հարձակում են գործել են ուղղիչ-աշխատանքային գաղութի վրա՝ ազատ արձակելով այնտեղ գտնվող շուրջ 2 հազար բանտարկյալների: Գիշերային հարձակման նպատակը ծայրահեղականության մեջ մեղադրված 23 գործածարներին ազատելն էր:

Ծագած հուզումների արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել էր 169 մարդ: Ուզբեկստանի իշխանությունները կատարվածի մեջ մեղադրել էին ծայրահեղական «Հիզբ-ուտ Թահրիր» խմբավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG