Մատչելիության հղումներ

Երեւանից ժամանող ինքնաթիռը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վայէջքի պահին դուրս է եկել վազքուղուց


Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնող «Արմավիա» ընկերությանը պատկանող A-320 ինքնաթիռը չորեքշաբթի երեկոյան Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վայրէջքի պահին դուրս է թռչել վազքուղուց: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան:

«Ինտերֆաքս» գործակալությանը «Վնուկովո» օդանավակայանից հայտնել են, թե միջադեպի պատճառներն այժմ քննվում են: Օդանավակայանի իշխանությունները մի քանի ժամով փակել էին օդանավակայանը, «Վնուկովո» ժամանող ինքնաթիները վայրէջք էին կատարում Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG