Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել երկրի դիվանագետներին


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին չորեքշաբթի օրը շնորհակալություն է հայտնել վրաց դիվանագետներին ռուսական ռազմակայանների դուրսբերման դժվարին հարցում հաջողության հասնելու համար:

Վարչապետը կառավարության նիստում այսօր ասել է, որ համաձայնագիրը կնպաստի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դրական հարաբերություններ հաստատելուն, նոր լիցք կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու քաղաքական կապերին, ինչպես նաեւ հակամարտությունների կարգավորման գործընթացին:

Նողաիդելին «պատմական նշանակության փաստաթուղթ» է որակել ռազմակայանների դուրսբերման վերաբերյալ ռուս-վրացական համաձայնագիրը: Նա գովեստով ընդգծել է համաձայնագիրը զուտ դիվանագիտակաան ջանքերի շնորհիվ ձեռք բերելու հանգամանքը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել արտաքին գործերի նախարար Սալոմե Զուրաբիշվիլիին եւ միաժամանակ գոհունակությամբ նշել է ռազմակայանների հարցում ռուսական կողմի կառուցողական դիրքորոշումը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG