Մատչելիության հղումներ

«Աբխազիայում այսօր հայերն ավելի շատ են, քան աբխազները»


Մեկնաբանելով անկախ օսական եւ աբխազական պետությունների ստեղծման հավանականությունը, Վրաստանի նախագահի աշխատակազմի Միջազգային կապերի եւ վրացական սփյուռքի հարցերով վարչության ղեկավար Զաուր Կվարացխելիան չորեքշաբթի օրը հայտարարել է, թե Աբխազիայում այսօր հայերն ավելի շատ են, քան աբխազները:

Մինչդեռ, նրա խոսքերով, անկախ պետություն կառուցելու համար «հարկավոր է զբաղեցնել կոնկրետ տարածք, մյուս ազգերի համեմատ մեծամասնություն կազմել, ինչպես նաեւ անհրաժեշտ է այդ տարածքի ողջ բնակչությանը` հանրաքվեյով արտահայտված կամքը»:

«Ո’չ օսերը եւ ո’չ էլ աբխազները այս չափանիշերին չեն համապատասխանում», - հայտարարել է Կվարացխելիան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG