Մատչելիության հղումներ

Սկսվել է Բաթումի ռուսաստանյան ռազմակայանից զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի տեղափոխումը Գյումրի


Հարավային Կովկասում ռուսական զորքերի խմբի ներկայացուցիչը երեքշաբթի օրը հայտարարել է, թե Բաթումիի ռազմակայանի տեխնիկայով եւ զինամթերքով բեռնված գնացքը երեքշաբթի երեկոյան կհասնի Հայաստան:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, զորատեխնիկայի եւ զինամթերքի դուրսբերումը Վրաստանից իրականացվում է ռուս-վրացական բանակցությունների ավարտից մի քանի ամիս առաջ մշակված ծրագրի համաձայն:

«Ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի դուրսբերումը համաձայնեցված է Վրաստանի իշխանությունների հետ», - նշել է աղբյուրը՝ ավելացնելով, թե մարտին եւ ապիլին երկու գնացք ուղարկվել են Ռուսաստան, իսկ այս գնացքը ռազմական տեխնիկան եւ զինամթերքը կհասցնի Գյունրիի 102-րդ ռուսաստանյան ռազմակայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG