Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը մայիսի 29-ից հունիսի 1-ը այցելել է Կոսովոյում տեղակայված հայկական խաղաղապահ ստորաբաժանում:

Ինչպես տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, գեներալ-մայոր Թոդ Բանթինգի հետ միասին Արթուր Աղաբեկյանը հանդիպումներ է ունեցել հայ խաղաղապահների ողջ անձնակազմի հետ, ծանոթացել հայ խաղաղապահների առօրյայի եւ կարիքների հետ:

Հայ զինվորականները ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում ծառայում են Կոսովոյի բազմազգ «Արեւելք» բրիգադում: Բրիգադը, որ ղեկավարում է Միացյալ Նահանգները, տեղակայված է Կոսովոյի եւ Մակեդոնիայի սահմանամերձ շրջանում՝ Ֆերիզաչ քաղաքի մոտ:

2004 թվականի փետրվարի 13-ին խաղաղապահ առաքելությամբ Կոսովոյի տարածաշրջան էր մեկնել Հայաստանի ԶՈՒ 12-րդ խաղաղապահ գումարտակի 33 զինվորականներից կազմված դասակը: Հայկական խաղաղապահ դասակի անձնակազմի առաջին ռոտացիան տեղի էր ունեցել սեպտեմբերի 8-ին, իսկ ներկայումս ծառայություն անցնող խաղաղապահները Կոսովո էին մեկնել 2005 թվականի ապրիլի 15-ին:

Հայերի անմիջական ղեկավարությունը իրականացնում են հույները, քանի որ հայկական դասակը ընդգրկված է հունական խաղաղապահ գումարտակի կազմում՝ 2003 թվականի սեպտեմբերին Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրին համապատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG