Մատչելիության հղումներ

logo-print

Թուրք պատգամավորները կմասնակցեն Երեւանում Հայոց ցեղասպանությանը նվիրված կոնֆերանսին


Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Թուրհան Քյոմեզը մասնակցելու է Երեւանում անցկացվելիք Հայոց ցեղասպանությանը նվիրված կոնֆերանսին:

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներին նվիրված կոնֆերանսը կայանալու է հունիսի 10-12-ը Երեւանի պետական համալսարանում:

Քյոմեզից բացի, կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու է նաեւ Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող մի պատգամավոր:

Ակնկալվում է, որ կոնֆերանսում Թուրհան Քյոմեզը ներկայացնելու է Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր թուրքական պահոցներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG