Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, թե գոհ է համանախագահների Բաքու կատարած այցի եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների արդյունքներից:

«Տպավորություններս շատ լավն են, եւ Ադրբեջանի արտգործնախարարի հետ բանակցությունները, իմ կարծիքով, կառուցողական բնույթ ունեին: Մենք նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների մասնակցությամբ արտգործնախարարների հերթական հանդիպման ժամկետների մասին», - ադբեջանական «Թրենդ» գործակալության հարցազրույցում նշել է Յուրի Մերզլյակովը՝ ավելացնելով. - «Այժմ հեռանկարները պարզ են»:

Ռուսաստանցի դիվանագետը շատ կարեւոր է համարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը, որը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

«Նրա հետ կայացել է չափազանց հետաքրքիր, իմ կարծիքով՝ կարեւոր զրույց, որը նույնպես հնարավորություն է տալիս հուսալ, թե գործընթացը այսուհետ եւս կընթանա կառուցողական հունով», - հայտարարել է Մերզլյակովը:

Նա նաեւ ասել է, թե առաջիկա օրերին հստակեցվելու է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյան եւ համանախագահների հանդիպման ժամկետը, որը, ըստ ամենայնի, կկայանա հունիսի առաջին կեսին: Դրանից հետո՝ հունիսի կեսերին, կկայանա ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի վայրը եւ ժամկետը ճշտվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG