Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Միացյալ Նահանգներ


Երեքշաբթի օրը արեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը փոխանցում է, որ Հովվապետական այցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը կայցելի Լոս Անջելեսի, Գլենդեյլի, Փասադենայի, Ֆրեզնոյի, Սաքրամենտոյի, Արիզոնայի, Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքներ ու ծուխեր, Ս. Պատարագներ կմատուցի հայկական եկեղեցիներում, հանդիպումներ կունենա քույր եկեղեցիների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԱՄՆ պաշտոնատար տարբեր անձանց հետ։

Սա Վեհափառ Հայրապետի երկրորդ Հովվապետական այցն է նշյալ թեմ, առաջին այցը տեղի էր ունեցել 2001 թվականի մայիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG