Մատչելիության հղումներ

logo-print

Եռօրյա այցով Հայաստան է ժամանում սենատոր Քոլմանը


Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, երկուշաբթի օրը եռօրյա այցով Հայաստան է ժամանում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Նորմ Քոլմանը:

Այցի նպատակը զարգացող հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացքին ծանոթանալն է: Կազմակերպիչներն են Ամերիկայի հայկական համագումարը եւ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը:

Նախատեսվում են սենատոր Նորմ Քոլմանի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության, արտաքին գործերի եւ արդարադատության նախարարների հետ:

Բացի այդ, Նորմ Քոմանը այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչպես նաեւ ներկա է գտնվելու Ջերարդ Լ.Գաֆեսճեան Արվեստի թանգարանի շինարարական աշխատանքների մեկնարկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG