Մատչելիության հղումներ

Ֆրանսիացիները «ոչ» ասացին Եվրամիության Սահմանադրությանը


Ֆրանսիացիների 55 տոկոսը դեմ են արտահայտվել Եվրամիության Սահմադրության ընդումանը կիրակի օրը կայացած հանրաքվեում:

«Ֆրանսիան կայացրեց իր ժողովրդավարական ընտրությունը, եւ ես ընդունում եմ այն: Սակայն Եվրամիության Սահմանադրության մերժումը բարդ դրություն է ստեղծում Եվրոպայում մեր շահերի պաշտպանության համար», - ըստ «Ֆրանսպրես» գործակալության, ասել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը՝ որի համար Եվրամիության Սահմանադրության մերժումը, ըստ որոշ քաղաքագետների, կարող նշանակել քաղաքական կարիերայ ի ավարտ:

Ժակ Շիրակը անդրադարձել է նաեւ իր կառավարության հետագա ճակատագրին՝ նշելով, թե «պատրաստվում է պատասխանել հանրաքվեի ընթացքում ֆրանսիացիների արտահայտած որոշ մտահոգություններին՝ նոր լիցք հաղորդելով կառավարության գործունեությանը»:

Ֆրանսիայի կայացրած որոշման կապակցությամբ իրենց հիասթափությունն են հայտնել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները:

Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոն համոզմունք է հայտնել, թե Ֆրանսիայի որոշումը դեռեւս չի նշանակում, թե «Եվրամիության Սահմանադրությունը կարելի է կործանված համարել»:

Սահմանադրությունը պետք է հաստատեն Եվրամիության անդամ բոլոր 25 պետությունները: 8 երկրներում անցկացվելու է հանրաքվե: Հաջորդ հանրաքվեն անցկացվելու է Նիդեռլանդներում գալիք չորեքշաբթի: Ակնկալվում է, որ հոլանդացիների մեծամասնությունը նույնպես «ոչ» կասի Եվրամիության Սահմանադրությանը:

«Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը երկուշաբթի օրը հայտարարել է, թե Ֆրանսիայի կողմից Եվրամիության Սահմանադրության մերժումը չի անդրադառնա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուէ աշնանը սկսվելիք բանակցությունների վրա:

«Հանրաքվեի արդյունքները վերաբերում են Ֆրանսիայի հանրությանը՝ ոչ Թուրքիային: Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցության բանակցությունների սկզբի վրա չի կարող ազդել Եվրամիության անդամ որեւէ երկրում օրենսդրական կամ քաղաքական որեւէ փոփոխություն», - վստահություն է հայտնել Գյուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG