Մատչելիության հղումներ

Վրաստանը պատրաստվում է ԱՊՀ գագաթնաժողովին եւ աշխատում է ՆԱՏ0-ին միանալու ուղղությամբ


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաhակաշվիլիիի խոսնակ Գելա Չարկվիանին հայտարարել է, որ տեղեկություն չունի ԱՊՀ կազմից Վրաստանը դուրս բերելու վերաբերյալ երկրի ղեկավարության մտադրությունների մասին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին նույնպես հրաժարվել է մեկնաբանել մամուլում հրապարակված հաղորդագրությունը, թե պաշտոնական Թբիլիսին, իբր, քննարկում է ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորությունը:

«Այս պահին մենք նման մտադրություն չունենք եւ ակտիվորեն պատրաստվում ենք Թբիլիսիում հունիսի 2-3-ին կայանալիք ԱՊՀ նախագահների ու վարչապետերի հավաքին», - ասել է Վրաստանի վարչապետը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է նաեւ, որ Լատվիայի վարչապետ Այգարս Կալվիտիսը Թբիլիսիում ասել է, որ Լատվիան պատրաստ է Վրաստանին աջակցել ՆԱՏ0-ին միանալու հարցում:

«Լատվիան բավական կարճ ժամանակում է ավարտել ՆԱՏ0-ին միանալու համար անհրաժեշտ գործընթացը եւ այդ իմաստով լուրջ փորձ է ձեռք բերել», - ասել է Կալվիտիսը: - «Մենք պատրաստ ենք Վրաստանի հետ կիսել այդ փորձը, ուղարկել փորձագետների, որոնց խորհուրդներն օգտակար կլինեն Վրաստանին»:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին ավելացրել է, որ հունիսին երկու երկրների ներկայացուցիչներն աշխատելու են կոնկրետ այդ հարցում համագործակցության պայմանագրերի վրա: Դրանք ենթադրվում է ստորագրել տարվա երկրորդ կեսին՝ վարչապետ Նողաիդելիի Ռիգա կատարելիք այցի օրերին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG