Մատչելիության հղումներ

Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք - 2005» զորավարժություններին


Հունիսի 19-30 ուկրաինական Լվով քաղաքում տեղի ունենալիք «Լավագույն համատեղ ջանք - 2005» զորավարժություններին, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, կմասնակցի նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ գումարտակի ջոկերից մեկը եւ չորս սպա:

Գնդապետ Շահսուվարյանը ասաց նաեւ, որ հունիսի 6-18-ը Լիտվայում կայանալիք ՆԱՏՕ-ի «Gintarine viltis 2005» («Սաթե հույս») զորավարժություններին Հայաստանը կմասնակցի դիտորդի կարգավիճակով:

Լիտվայի զորավարժություններում Հայաստանը կներկայացնի կապիտան Լեռնիկ Միքայելյանը: Զորավարժությունների հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակիցների զինծառայողների միջեւ համագործակցության զարգացումն է, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողությունների ժամանակ բազմազգ ուժերի ընդհանուր ղեկավարության կատարելագործումը:

Զորավարժություններին կմասնակցեն նաեւ Ադրբեջանի, Գերմանիայի, Դանիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի եւ Ֆինլանդիայի զինծառայողները:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG