Մատչելիության հղումներ

logo-print

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա Դուշանբեում


Հունիսի 24-ին Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի կունենա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց Հայաստանի պաշտանության նախարարության արտաքին հարաբերությունների վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, պատվիրակություն գլխավորելու է նախարար Սերժ Սարգսյանը:

Աբրահամյանի փոխանցմամբ, նիստում նախատեսվում է քննարկել խաղաղության պահպանման ուղղությամբ հավաքական ուժերի գործունեությանը, ԱՊՀ երկրներում ռազմաօդային ուժերի թռիչքների անվտանգությանը, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող եւ այլ հարցեր:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG