Մատչելիության հղումներ

Շարլ Ազնավուրին է հանձնվել Հայաստանի բարձրագույն պարգեւը


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը ընդունել է աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրին:

Ըստ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի, Քոչարյանը Ազնավուրին է հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւը` Հայրենիքի շքանշանը, ասելով, որ այն եւս մեկ հավաստիք է հայ ժողովրդի` իր մեծ հայրենակցի հանդեպ ունեցած սիրո ու երախտիքի:

Աշխարհահռչակ երգիչը նախագահին է հանձնել հայերեն հնագույն ձեռագիր մի մատյան, որը նա գնել է աճուրդում:

«Ռոբերտ Քոչարյանն ու Շառլ Ազնավուրը զրուցել են Հայաստանի առաջընթացի, սփյուռքի հետ կապերի եւ մշակույթի մասին: Ազնավուրն իր տպավորություններն է հայտնել Երեւանից՝ ասելով, թե հաճելիորեն զարմացած է կատարված փոփոխություններից ու տիրող աշխուժությունից», - փոխանցում է նախագահի մամլո գրասենյակը: - «Նախագահը հույս է հայտնել, որ մայիսյան տոնակատարություններին մասնակցությունն ու այցելությունները տեսարժան վայրեր բազում հաճելի պահեր կպարգեւեն մեր մեծ հայրենակցին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG