Մատչելիության հղումներ

Հունիսի 3-ին Վրաստանի մայրաքաղաքում տեղի կունենա ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական հանդիպումը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցելու են ԱՊՀ անդամ բոլոր 12 երկրների վարչապետերը, թեեւ առայժմ իրենց մասնակցությունը չեն հաստատել Թուրքմենստանի եւ Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները:

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները ստորագրելու են շուրջ 20 փաստաթուղթ, նեռարյալ՝ առեւտրի սահամանափակումների աստիճական վերացման մասին հուշագիրը, անօրինական միգրացիայի դեմ համատեղ պայքարի մասին ծրագիրը, ինչպես նաեւ Չեռնոբիլի աղետի 20-րդ տարելիցին նվիրված համատեղ գործողությունների ծրագիրը:

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգայանը հինգշաբթի օրը հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանին, թե խորհրդի նիստը պետք կայանար դեռեւս ապրիլին, սակայն հետաձգվել էր տեխնիկական պատճառներով:

«Սա հերթական հանիպում է, առանձնահատուկ հետաքրքրություն ներկայցնող հարցեր չեն քննարկվելու», - ասել էր Հայաստանի վարչապետը:


Ռուզան Խաչատրան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG