Մատչելիության հղումներ

«Ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումը պետք է թողնել թուրքերին եւ հայերին»


«Եվրամիությունը, որին ձգտում է անդամակցել Թուրքիան, չպետք է ներքաշվի Օսմանյան կայսրության օրոք հայերի սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու քննարկումներին, այդ հարցը պետք է թողնել թուրքերին եւ հայերին», - հայտարարել է Եվրամիության գործող նախագահ, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը:

Թուրքական «Անատոլու» գործակալության փոխանցմամբ, բելգիական «Le Soir» թերթի հարցազրույցում Յունկերը նշել է, թե «այդ հարցը թուրքերին եւ հայերիննլարում է միմյանց դեմ»:

«Թուրքիայի վարչապետ Էրդողանը առաջարկել էր ստեղծել բազմազգ հանձնաժողով: Եկեք անելիքը թողնենք թուրքերին եւ հայերին, որոնք կրում են պատմության այդ ծանր բեռը: Չեմ կարծում, թե մենք կարող ենք ինչ-որ բան անել այս ընթացքում, երբ Թուրքիայի կառավարությունը առաջին անգամ հնչեցրել է խնդիրը ուսումնասիրելու անհրաժեշտությունը», - ասել է Եվրամիության գործող նախագահը:

Ըստ «Անատոլու» գործակալության, Ժան-Կլոդ Յունկերը նաեւ քննադատել է Հայոց ցեղասպանության հերքումը որպես քրեորեն պատժելի հանցանք գնահատելու՝ Բելգիայի Սենատի հաստատմանը ներկայացված օրենքը:

«Բելգիան լավ օրինակ չի ծառայում», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG