Մատչելիության հղումներ

logo-print

Վարդան Օսկանյան. - «Եվրամիությունը պետք է ուժեղացնի ճնշումը Թուրքիայի նկատմամբ»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հինգշաբթի օրը ասել է, թե Եվրամիությունը պետք է «ուժեղացնի ճնշումը Թուրքիայի վրա՝ Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում»:

Օսկանյանը, «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Եվրամիությանը կոչ է արել ավելի «հաստատակամ լինել» եւ ստիպել Անկարային բացել «վերջին փակ սահմանը Եվրոպայում»:

«Թուրքական կողմն է փակ պահում սահմանը, ինչը անհասկանալի է մեզ համար, եւ մենք ակնկալում ենք, որ Եվրամիությունը ավելի հաստատակամ կլինի այս հարցում», - Հելսինկիում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստը ուսումնասիրելու նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկությանը, Հայաստանի արտգործնախարարը «անընդունելի» է որակել Թուրքիայի նախապայմանները:

«Մենք պետք է հետեւենք եվրոպական մյուս երկրների օրինակին», - ասել է Վարդան Օսկանյանը: - «Հազիվ թե Եվրոպայում կամ այլուր գտնվեն երկու երկրներ, որ տարաձայնություններ չունենան սեփական անցյալի մեկնաբանություններում: Դա, սակայն, նրանց չի խանգարում նորմալ կապեր եւ դիվանագիտական հարաբերություններ ունենալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG