Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը շնորհավորել է Իլհամ Ալիեւին


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խոշողակաշարի բացման կապակցությամբ:

«ԱՄՆ մշտապես աջակցել է Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատար խողովակաշարի գաղափարին», - ըստ ադրբեջանական «Տրենդ» լրատվական գործակալության հաղորդագրության,ասված է ուղերձում: - «ԱՄՆ հավատացել է, որ այդ ծրագիրը կնպաստի տարածաշրջանի էներգետիկ անվտանգությանը, կավելացնի ներդումների հնարավորությունը եւ կխրախուսի համագործակցությունը»:

Նամակում նշվում է նաեւ, որ ԱՄՆ ձգտում է համագործակցել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ «հանուն արդարության, խաղաղության եւ բարգավաճման»:

Ադրբեջանական լրատվական աղբյուրները հայտնում են նաեւ, որ Վաշինգտոնի քաղաքագլուխ Էնտոնի Ուիլյամսը մայիսի 28-ը հռչակել է Ադրբեջանի Ազգային օր: Հայտարարության տեքստում Ադրբեջանի տարածքում ներառված է նաեւ Լեռնային Ղարաբաղը եւ նշված է, որ «Ադրբեջանը Միացյալ Նահանգներին բարեկամ երկիր է, որն ահաբեկչության դեմ է պայքարում եւ զինված ստորաբաժանումներ է ուղարկել Կոսովո, Աֆղանստան ու Իրաք»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG