Մատչելիության հղումներ

Շարլ Ազնավուրը կայցելի նաեւ Վրաստան


Աշխարհահռչակ հայազգի երգիչ Շարլ Ազնավուրը, ով այս գիշեր ժամանելու է Հայաստան, կայցելի նաեւ իր հայրենի Ախալցխա, որտեղ ծնվել է նրա հայրը:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրավերով ֆրանսահայ մեծանուն երգիչը Վրաստան՝ մասնավորապես Ջավախք կմեկնի մայիսի 29-ին: Վրաստանյան «Մզե» հեռուստաընկերության տեղեկացմամբ, նախատեսված է նաեւ Ազնավուրի հանդիպումը նախագահ Սահակաշվիլիի հետ:

Ախալցխայում դեռ պահպանվել են այն տան փլատակները, որտեղ ծնվել է երգչի հայրը: Ազնավուրը կայցելի տեղի հին գերեզմանատունը, որտեղ թաղված են իր նախնիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG