Մատչելիության հղումներ

Թուրքիան քննադատության թիրախ է դարձել հայկական հարցով գիտաժողովը հետաձգելու համար


Ամերիկայի հայկական համագումարը տեղեկացնում է, թե Ստամբուլի Բողազիջի համալսարանի կողմից մայիսի 25-27-ը Ստամբուլում ծրագրված «Կայսրության փլուզման շրջանում օսմանյան հայերը. գիտական պատասխանատվության եւ ժողորվդավարության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողովը անորոշ ժամանակով հետաձգելու որոշման պատճառը եղել է Ստամբուլի գլխավոր դատախազի սպառնալիքը՝ քրեական պատասխանատվության ենթարկել գիտաժողովի կազմակերպիչներին: Դատախազը նաեւ պահանջել է գիտաժողովի բոլոր նյութերը:

«Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ, գիտաժողովը հետաձգելու որոշումը արժանացել է Եվրամիության սուր քննադատությանը: Եվրամիության երկրներից մեկի բարձրաստիճան մի դիվանագետ «անհավատալի» է անվանել գիտաժողովի կապակցությամբ Թուրքիայի արդարադատության նախարար Սեմիլ Չիչեկի հայտարարությունը:

«Դա ոչ միայն սպանում է կառավարության քաղաքականությունը հայկական հարցում: Դա նաեւ սպանում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը ցուցաբերվող աջակցությունը», - ասել է անանուն մնալ ցանկացած դիվանագետը:

Չիչեկը «դավաճանության» մեջ էր մեղադրել Ստամբուլի Բողազիջի միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին:

«Դա Թուրքիայի ժողովրդի թիկունքին խրված դաշույն է… դա անպատասխանատվության դրսեւորում է: Մենք պետք է դադարեցնենք դավաճանության եւ վիրավորանքի շրջանը, Թուրքիայի ժողովրդի դեմ իր իսկ մասը կազմող մարդկանց կողմից քարոզչության տարածումը», - հայտարարել էր Չիչեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG