Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Մենք բանակցում ենք Նախիջեւան - Մեղրի երկաթգծի բացման շուրջ»


«Պրահայի գործընթացի շրջանակում բանակցությունների ընթացքում քննարկվել են խաղաղ կարգավորման կոնկրետ դետալներ», - հինգշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանական ANS գործակալության փոխանցմամբ, Մամեդյարովը նշել է, թե «երկխոսության ընթացքում քննարկումների հիմնական թեմաներից է եղել տրանսպորտային եւ հաղորդակցության խնդիրը»:

Նրա խոսքերով, բանակցային գործընթացում քննարկվում է ոչ միայն Լաչինի միջանցքի՝ որպես անվտանգ տրանսպորտային ուղու, օգտագործման խնդիրը:

«Քննարկվում է նաեւ Նախիջեւան - Մեղրի երկաթգծի բացման հարցը: Դա խոշորագույն տարածաշրջանային երկաթուղային ցանց է, որը պետք է բացվի՝ երկրի մյուս տարածքների հետ Նախիջեւանի կապը վերականգնելու համար: Խոսքն այստեղ ոչ միայն երկաթուղու, այլեւ՝ ավտոմայրուղու մասին է», - հայտարարել է Էլմար Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG