Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը շուրջ 2 միլիոն դոլար կհատկացնի Ադրբեջանին՝ թմրանյութերի վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով


Միացյալ Նահանգները Ադրբեջանում թմրանյութերի վերահսկման 5 ծրագրերի իրագործման համար լրացուցիչ կհատկացնի 1 միլիոն 950 հազար դոլար:

Բաքվի «525-րդ թերթի» փոխանցմամբ, չորեքշաբթի օրը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւ այդ երկրում Միացյալ Նահանգների դեսպան Ռինո Հարնիշը ստորագրել են երկու երկրների կառավարությունների՝ թմրանյութերի վերահսկման եւ իրավապահ մարմինների համագործակցության մասին 2003 թվականի նամակ-համաձայնագրի համապատասխան լրացումը:

Նշված գումարից 1,45 միլիոնը Ադրբեջանը կստանա տեխնիկական աջակցության եւ ուսուցման տեսքով, մնացածը կտրամադրվի Ադրբեջանի կառավարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG