Մատչելիության հղումներ

«ՆԱՏՕ-ն հետեւում է իրադարձությունների զարգացմանը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին եւ Ուզբեկստանի իրավիճակին», - չորեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հոոփ Սխեֆերը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Շվեդիայում Եվրատլանտյան գործընկերության խորհրդի անվտանգության հարցերով խորհրդաժողովի ելույթում Սխեֆերը նշել է, թե «ՆԱՏՕ-ն դատապարտում է Անդիջանում անկարգությունները ճնշման ընթացքում «ոչ համարժեք ուժի կիրառումը» եւ պաշտպանել է միջազգային անկախ հետաքննություն անցկացնելու գաղափարը:

Որպես ՆԱՏՕ-ի գործունեության հիմնական ուղղություն դաշինքի Գլխավոր քարտուղարը նշել է «իրավիճակի նորմալացումը Աֆղանստանում եւ Կոսովոյում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG