Մատչելիության հղումներ

logo-print

«Սթրաթֆոր». Ալիեւը կանգնած է «արմատական բարեփոխումներ իրականացնելու կամ իշխանությունը կորցնելու երկընտրանքի առջեւ»


Ամերիկյան «Սթրաթֆոր» վերլուծական կենտրոնը անդրադարձել է Ադրբեջանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաեւ իշխանությունը պահպանելու՝ նախագահ Իլհամ Ալիեւի հնարավորություններին:

Ըստ վերլուծականի, Ադրբեջանի նախագահը կանգնած է երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու կամ իշխանությունը կորցնելու երկընտրանքի առջեւ:

Ամերիկյան վերլուծաբանների կարծիքով, Իլհամ Ալիեւի համար «չափազանց դժվար կլինի երկխոսություն հաստատել երկրի ընդդիմության եւ տարիների շարունակ նավթի հաշվին հարստացող Ադրբեջանի վերնախավի միջեւ»:

«Իր հերթին, Միացյալ Նահանգները չի ցանկանում քաոս տեսնել Բաքվում, ինչպես դա եղավ Ղրղըզստանում իշխանափոխությունից հետո: ԱՄՆ-ը շահագրգռված է, որպեսզի Կասպից ծովի նավթը հոսի դեպի Արեւմուտք՝ հույս ունենալով տարեկան ստանալ շուրջ 1 միլիոն բարել նավթ (3,5 միլիարդ դոլար արժողությամբ)»:

Դրա հետ մեկտեղ, ըստ «Սթրաթֆոր»-ի վերլուծաբանների, «ԱՄՆ-ը այստեղ լուրջ խնդիր է տեսնում՝ Ադրբեջանի ընդդիմությունը առայժմ համախմբված չէ». - «Հաշվի առնելով այս ամենը, Միացյալ Նահանգների համար շահեկան կլիներ պահպանել Ալիեւի իշխանությունը անցումային փուլում՝ քանի դեռ ընդդիմությունը չի միավորվել, իսկ նավթը արդեն հոսում է»:

«Երբ Վաշինգտոնը բավարարված լինի նավթային ոլորտում գործերի ընթացքով, ըստ ամենայնի, կփորձի հեռացնել Ալիեւին եւ կշարունակի Ադրբեջանը նրա կոռումպացված ազդեցությունից դուրս բերելուն ուղղված ջանքերը», - եզրափակում է «Սթրաթֆոր»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG