Մատչելիության հղումներ

Վրաստանցի զինծառայողը ծանր վիրավորվել է Իրաքում


Իրաքում երեքշաբթի օրը ծանր վիրավորվել է Վրաստանի խաղաղապահներից դասակի հրամանատար Դավիթ Կուտատելաձեն:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, թե վրաստանցի եւ ամերիկացի զինվորականների ռազմական ամենագնացը պայթել է ականի վրա Բաղդադից Բաակուբա տանող ճանապարհին:

Միջադեպի արդյունքում 4 ամերիկացի զինծառայող մահացել են տեղում, իսկ Կուտատելաձեն ծանր վիրավորվել է: Վրացի զինծառայողին որոշվել է տեղափոխել Գերմանիայում ԱՄՆ ռազմակայաններից մեկի հոսպիտալ:

«Կավկազպրես» գործակալությունը հայտնում է նաեւ, թե Դավիթ Կուտատելաձեն Աբխազիայում զոհված Վրաստանի Ազգային գվարդիայի հիմնադիր Բեսիկ Կուտատելաձեի զարմիկն է:

Իրաքում Վրաստանի խաղաղապահ գումարտակի կազմում ծառայում են 859 զինվորականներ, 300-ը՝ Բաակուբայում, մնացածը՝ Բաղդադում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG