Մատչելիության հղումներ

logo-print

«Չկարգավորված հակամարտությունները չեն ազդի Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության վրա»


Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով նախարար Գեորգի Բարամիձեն հայտարարել է, թե Վրաստանը հույս ունի ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու դառնալ 2007 թվականին եւ չի կարծում, թե այդ ճանապարհին խոչընդոտ կարող են հանդիսանալ չկարգավորված երկու հակամարտությունները կամ ռուսաստանյան ռազմակայանների հարցերը:

«Մենք հույս ունենք ՆԱՏՕ-ին անդամակցության հրավեր ստանալ 2007 թվականի սկզբին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ պետությունների գագաթնաժողովի ընթացքում», - ըստ «Ռոյթեր» գործակալության, Շվեդիայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների եւ գործընկերների համաժողովի ընթացքում երեքշաբթի օրը ասել է Բարամիձեն:

Նրա կարծիքով, ո’չ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում տեղակայված երկու ռուսաստանյան ռազմակայանները, ո’չ էլ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ չկարգավորված հակամարտությունները չեն ազդի պաշտոնական Թբիլիսիի ծրագրի վրա:

«Սխալ է մտածել, թե ինչ-որ մեկը կարող է խանգարել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը՝ օգտագործելով այդ գործոնները», - նշել է Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով նախարարը:

Բարամիձեն խոսել է նաեւ Վրաստանից ռուսական ռազմակայանների զինտեխնիկայի եւ զինանձնակազմի մի մասը Հայաստանի Գյումրի քաղաք տեղափոխելու հնարավորության մասին:

«Մենք հասկանում ենք Ադրբեջանի մտահոգությունը, դրա պատճառներն ակնհայտ են, սակայն Վրաստանը չի կարող ազդել այդ գործընթացի վրա», - ասել է Բարամիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG