Մատչելիության հղումներ

logo-print

ՎՈւՈւԱՄ-ը պաշտոնապես վերանվանվեց ՎՈւԱՄ-ի


Ուզբեկստանի դուրս գալու կապակցությամբ ՎՈւՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության մասնակիցները պայմանավորվել են այն վերանվանել ՎՈւԱՄ-ի:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, կազմակերպությունում ներկայումս նախագահող Մոլդովայի՝ երեքշաբթի օրը տարածած հաղոդագրության մեջ նշվում է, թե «ՎՈւԱՄ-ը կամավոր հիմունքներով ձեւավորված միություն է, եւ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում կազմակերպությանը իր մասնակցության նպատակահարմարությունը»:

«Պաշտոնական Տաշքենտի որոշումը որեւէ կերպ չի անդրադառնա Ուզբեկստանի հետ բարեկամական, գործընկերական մեր հարաբերությունների որակի եւ բնույթի վրա», - ասված է Մոլդովայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Այսպիսով, ՎՈւԱՄ-ը վերադառնում է իր նախնական կազմին: Կազմակերպությունը ստեղծվել է 1997 թվականին Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի կողմից, եւ միայն երկու տարի անց էր դրան միացել Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG