Մատչելիության հղումներ

Նոր պարտականություններ են դրվել Հնդկաստանում եւ Իտալիայում Հայաստանի դեսպանների վրա


Երեքշաբթի օրը հրապարակված հրամանագրերով նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր պարտականություններ է դրել Հնդկաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանի եւ Իտալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանի վրա:

Աշոտ Քոչարյանը այսուհետ Հայաստանի Հանրապետությունը կներկայացնի նաեւ Նեպալում, Ինդոնեզիայում եւ Շրի Լանկայում: Այդ երկրներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը նախագահ Քոչարյանի հրամանագրով ազատվել է պարտականություններից:

Նախագահ Քոչարյանի մեկ այլ հրամանագրով Իտալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը համատեղության կարգով նշանակվել է երկրի արտակարգ եւ լիազոր դեսպան նաեւ Իսպանիայում եւ Պորտուգալիայում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG