Մատչելիության հղումներ

«Էրդողանը ընտրել է սխալ մարտավարություն»


Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի «Հյուրիեթ» թերթը, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը անդրադարձել է տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունմանը:

«Նա [Էրդողանը] նշեց, որ կառավարությունը կբացահայտնի նրանց, ովքեր [սեփական երկրներում] իրականացրել են ցեղասպանություն եւ Թուրքիայի խորհրդարան կներկայացնի այդ երկրները դատապարտող բանաձեւ», - փոխանցել է թերթի մեկնաբան Օզդեմիր Յինսեն՝ չհամաձայնելով վարչապետի խոսքերին:

Հեղինակի կարծիքով, Էրդողանի «ելակետը ճիշտ է, բայց դրան հասնելու մարտավարությունն է սխալ»:

«Ես ինքս նման սխալ եմ գործել 1965-ին, երբ ուսանում էի Փարիզում: Միացյալ Նահանգներից իմ համակուրսեցին մեղադրեց Թուրքիային հայերի դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ: Ի պատասխան ես ասացի, թե ԱՄՆ-ը ցեղասպանություն է իրականացրել Ամերիկայի տեղաբնակների նկատմամբ: Այսինքն՝ փորձելով պաշտպանել Թուրքիային եւ մեղադրել ԱՄՆ-ին, ես ակամա ճանաչեցի Հայոց ցեղասպանության փաստը», - գրել է Օզդեմիր Յինսեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG