Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը դեմ է Վրաստանում այլ երկրի զինվորականների տեղակայմանը»


«Ռուսաստանը պետք է հրաժարվի իր ռազմական ներկայությունից Վրաստանում, սակայն համարում է, որ Վրաստանում ցանկացած այլ երկրի զինվորականների տեղակայումը սպառնում է Ռուսաստանի անվտանգությունը», - Մոսկվայում երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը նշել է, թե Ռուսաստանը պետք է հարգի ռազմակայանները դուրս բերելու Վրաստանի ցանկությունը՝ ավելացնելով, թե «Ռուսաստանը տեղի չի տա ռազմակայանների շուտափույթ դուրսբերման հարցում Վրաստանի ճնշումներին»:

«Անվտանգության ոլորտում մեր շահերի ապահովման տեսանկյունից Բաթումիի եւ Ախալքալակի ռազմակայանները հետաքրքրություն չեն ներկայացնում», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Թբիլիսիում ռազմակայանների հարցով բանակցություններում Ռուսաստանը ներկայացնող հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Սավոլսկին երկուշաբթի օրը հայտնել է, թե Ռուսաստանը առաջարկում է վերջնականապես փակել ռազամակայանների դուրսբերման խնդիրը՝ ստորագրելով 2008 թվականի ընթացքում դրանք դուրս բերելու մասին համաձայնագիր:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, նախնական տեղեկությունների համաձայն, կողմերը պայմանավորվել են ռազմակայանները դուրս բերել 3,5 տարվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG