Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը մեկնել է Շվեդիա եւ Ֆինլանդիա


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երկուշաբթի երեկոյան մեկնել է Շվեդիայի Օրե քաղաք՝ մասնակցելու մայիսի 24-25-ը Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի անվտանգության հարցերով խորհրդաժողովին:

Ինչպես տեղեկացրել է արտգործնախարարության մամլո ծառայությունը, Վարդան Օսկանյանը Շվեդիայից մեկնելու է Ֆինլանդիա, ուր 26-27-ը կկայանան նրա հանդիպումները արտգործնախարար Էրկի Տուոմիոյայի, պաշտպանության նախարարի եւ Ֆինլանդիայի խորհրդարանականների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG