Մատչելիության հղումներ

Նինո Բուրջանաձե. «Հայաստանի կողմից Վրաստանին վտանգ չի սպառնում»


Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, անդրադառնալով Բաթումիի եւ Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանների ճակատագրին, ասել է, թե Ռուսաստանը ինքը կորոշի, թե որտեղ տեղակայել իր ռազմական տեխնիկան:

«Վրաստանին Հայաստանի կողմից որեւէ վտանգ չի սպառնում», - նշել է Բուրջանաձեն` մեկնաբանելով զինտեխնիկայի եւ զինանձնակազմի մի մասը Հայաստանի Գյումրի քաղաք տեղափոխելու հնարավորությունը:

Ըստ «Կավկազպրես» գործակալության, Վրաստանի խորհրդարանի խոսնակը ասել է, թե Վրաստանը, «ամենայն հավանականությամբ, կընդունի Բաթումիի ու Ախաքալակի ռազմակայանները դուրս բերելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկած ժամկետները»:

«Ռազմակայանները դուրս բերելու ժամկետների ու ռեժիմի, ինչպես նաեւ համատեղ հակաահաբեկչական կենտրոն ստեղծելու մասին ռուսական կողմի առաջարկները սկզբունքորեն կարող են ընդունելի լինել: Ի վերջո այնքան էլ սկզբունքային չէ՝ ռազմակայանները դուրս կբերվեն մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը, թե այս տարվա մայիսին», - ասել է Նինո Բուրջանաձեն:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG