Մատչելիության հղումներ

Պետնախարարը Վրաստանի կառավարման լավագույն տարբերակ է տեսնում սահմանադրական միապետությունը


Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով պետական նախարար Գեորգի Խաինդրավան երեկ ասել է, թե ապագայում երկրի համար «կառավարման լավագույն տարբերակը կարող է լինել սահմանադրական միապետությունը»:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության, նախարարը հավելել է, թե դա իր անձնական կարծիքն է:

«Ես այս խնդիրը չեմ քննարկել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ», - ասել է Խաինդրավան:

Նրա համոզմամբ, սահմանադրական միապետություն ստեղծելու դեպքում, իշխանությունը Վրաստանում կարող են ստանձնել Բագրատիոնիների հարստության ժառանգորդները. - «Բագրատիոնիները պետք է իշխեն, որովհետեւ հենց այդ դինաստիան է 9-19-րդ դարերում անգնահատելի նպաստ բերել երկրի զարգացմանը»:

Խաինդրավան չի նշել, թե Բագրատիոնիների շառավիղներից կոնկրետ ով կարող է արժանանալ միապետի տիտղոսին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը նշում է նաեւ, որ Բագրատիոնիների դինաստիայի ներկայացուցիչներից մեկը՝ Խորխե (Գեորգի) Բագրատիոնի-Մուխրանելին այժմ ապրում է Իսպանիայում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG